Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում 100 000 դոլար պարգև են խոստացել Չարլի Քըրքի սպանության կասկածյալի ձերբակալությանը հանգեցնող տեղեկության համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում 100 000 դոլար պարգև են խոստացել Չարլի Քըրքի սպանության կասկածյալի ձերբակալությանը հանգեցնող տեղեկության համար

ԱՄՆ իրավապահները հրապարակել են պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության կասկածյալի լուսանկարները և տեսանյութը։ Բացի այդ, հայտնաբերվել է սպանության ժամանակ օգտագործված հրացանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ըստ Հետախուզության դաշնային բյուրոյի և պետական պաշտոնյաների՝ չարագործը սեպտեմբերի 10-ին Օրեմում Յուտայի համալսարանի տարածք է ժամանել Չարլի Քըրքի մասնակցությամբ միջոցառումից րոպեներ առաջ։ Նա բարձրացել է շենքի տանիք և կրակել է Քըրքի վրա, երբ վերջինս մոտ 3000 հավաքվածների առջև պատասխանում էր ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների վերաբերյալ հարցի։ 

ՀԴԲ-ն 100 000 դոլար պարգև է խոստացել կասկածյալի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սարսափելի հանցագործություն է անվանել Քըրքի սպանությունը և հայտարարել, որ նրան հետմահու կպարգևատրի Ազատության նախագահական մեդալով։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չեղարկել է իր ուղևորությունը Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեր 2001 թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա»-ի կողմից իրականացված ահաբեկչության տարելիցի միջոցառմանը և փոխարենը մեկնել է Յուտա՝ Քըրքի ընտանիքին տեսնելու և Քըրքի մարմինը նրա ընտանիքի հետ միասին ուղեկցելու նրա հայրենի Արիզոնա։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում