Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ։ Նա նաև հայտնել է, որ իրենք մոտ ապագայում կհանդիպեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցից հետո Թրամփը գրառում է արել Truth Social հարթակում։
«Ես շատ լավ զրույց ունեցա Միացյալ Թագավորության նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ մեր հիանալի հարաբերությունները։ Մենք կհանդիպենք ոչ շատ հեռու ապագայում՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաները», - գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ Բրիտանիայի վարչապետը մեծ աշխատանք ունի կատարելու, և նա կկարողանա դա անել, իսկ ԱՄՆ-ն նրա կողքին կլինի և կօգնի։
«Մենք քննարկեցինք Հյուսիսային ծովի նավթը, առևտուրը, ռազմական դաշինքը, Հորմուզի նեղուցի ականազերծումը և շատ այլ թեմաներ։ Հեռախոսազրույցը հետաքրքիր էր և շատ լավ անցավ։ Ես վարչապետ Բըրնհեմին մաղթեցի հաջողություն», - եզրափակել է Թրամփը։
Քիր Սթարմերի պաշտոնական հրաժարականից և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի կողմից վարչապետ նշանակվելուց հետո Բըրնհեմը հայտարարել էր, որ առաջին օտարերկրյա ղեկավարները, որոնց հետ հեռախոսազրույցներ կունենա, կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։