Քաղաքականություն

Մինչ օրս որևէ դժգոհության առիթ չեմ տվել․ Սրբուհի Գալյանը՝ իր հավանական հրաժարականի մասին

1 րոպեի ընթերցում

Մինչ օրս որևէ դժգոհության առիթ չեմ տվել․ Սրբուհի Գալյանը՝ իր հավանական հրաժարականի մասին

Նախարարի պաշտոնը այնպիսին է, որ միշտ ռիսկ կա այդ պաշտոնը լքելու, քանի որ իր բնույթով դա քաղաքական պաշտոն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ արձագանքելով մամուլում տարածված տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով նա պատրաստվում է հրաժարական ներկայացնել։  

Լրագրողի հարցին, թե արդյոք վարչապետը դժգոհ է իր աշխատանքից և կա՞ մտավախություն, որ ինքն էլ կլքի պաշտոնը, Գալյանը պատասխանեց․
«Նախարարի պաշտոնը այնպիսին է, որ միշտ ռիսկ կա այդ պաշտոնը լքելու, քանի որ դա իր բնույթով քաղաքական պաշտոն է։ Բայց ես մինչ օրս որևէ դժգոհության առիթ չեմ տվել և չեմ լսել որևէ դժգոհություն իմ հասցեին։ Չեմ կարող մեկնաբանել մամուլում տեղ գտած որևէ նյութ կամ նույնիսկ զառանցանքի նմանվող նյութ, որովհետև դրա հեղինակը ես չեմ։ Կխնդրեմ պարզաբանումներ պահանջել հենց այդ նյութի հեղինակներից»,- ասաց Գալյանը։

Կարդացեք հոդվածը` Españolქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում