Սոցիալական հարցեր

Կառավարությունն առաջարկում է հանել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու դրույթը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն առաջարկում է հանել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու դրույթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

Նրա խոսքով՝ առաջարկվում է գործող օրենքից հանել այն դրույթը, որը նախատեսում է Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու կարգավորումները։

«Նպատակն է պետական բյուջեի միջոցների օգտագործումը դարձնել ավելի թիրախային և հիմնավորված, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում այդ միջոցներն օգտագործել ակադեմիայի կարիքների բավարարման և կարողությունների զարգացման համար»,-ընդգծեց Դադունցը։

Նախագծով նաև առաջարկվում է կանոնակարգել ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ պայմանագրերի կնքմանն առնչվող հարաբերությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում