Աշխարհ

Սիրիան դատապարտել է Իսրայելի հարվածները Հոմսի և Լաթաքիայի նահանգներին

2 րոպեի ընթերցում

Սիրիան դատապարտել է Իսրայելի հարվածները Հոմսի և Լաթաքիայի նահանգներին

Սիրիայի Արաբական Հանրապետությունը խստորեն դատապարտել է իսրայելական ուժերի կողմից Հոմսի և Լաթաքիայի նահանգների մի քանի վայրերի վրա իրականացված ավիահարվածները՝ նշելով, որ  դրանք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ այս հարձակումները Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության ակնհայտ խախտում են, ինչպես նաև ուղղակի սպառնալիք նրա անվտանգությանը և տարածաշրջանային կայունությանը և Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի դեմ իրականացվող ագրեսիաների մաս են կազմում։

Արտաքին գործերի նախարարությունը շեշտել է Սիրիայի կողմից իր ինքնիշխանությունը խաթարելու կամ ազգային անվտանգությունը վնասելու ցանկացած փորձի կտրականապես մերժումը։

Գերատեսչությունը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ստանձնել իր իրավական և բարոյական պատասխանատվությունը և հստակ ու վճռական դիրքորոշում ընդունել՝ դադարեցնելու այս կրկնվող հարձակումները և ապահովելու հարգանքը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Իսրայելական ինքնաթիռները սեպտեմբերի 8-ի երեկոյան ավիահարվածներ են հասցրել Հոմսի և Լաթաքիայի նահանգներում գտնվող ռազմական օբյեկտների։ 

Syria TV-ի փոխանցմամբ՝ Հոմսի Աուրաս շրջանում միաժամանակ լսվել է երեք պայթյունի ձայն։

Իսրայելական ռազմական օդանավերը նաև հարված են հասցրել Լաթաքիայի Սակուբին շրջանում գտնվող ռազմական բազայի շրջակայքին: Վնասների չափի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում