Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումը

Ֆրանսիան դատապարտել է Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումը, որը մի քանի զոհի և վիրավորի պատճառ է դարձել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը գրառում է կատարել X սոցիալական հարթակի իր էջում։ 

«Ֆրանսիան խստորեն դատապարտում է Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ամբողջ Իսրայելի ժողովրդին։ Բռնության պարույրը պետք է ավարտվի։ Միայն քաղաքական լուծումը տարածաշրջանում բոլորի համար կվերականգնի խաղաղությունն ու կայունությունը», - նշել է նա գրառման մեջ։

Իսրայելում Միացյալ Թագավորության և Եվրոպական Միության դեսպանները ևս դատապարտել են սեպտեմբերի 8-ի առավոտյան Երուսաղեմում պաղեստինցի զինյալների իրականացրած հարձակումը։

Երուսաղեմի Ռամոթ խաչմերուկում երկու պաղեստինցիներ կրակ էին բացել մեքենաների և հետիոտների վրա, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 12 մարդ, որոնցից վեցը ծանր վիճակում են։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում