Հայաստանը հայ-թուրքական սահմանների բացման հապաղման որևէ պատճառ չի տեսնում․ Ռուբինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը չի տեսնում որևէ պատճառ, թե ինչու Թուրքիան պետք է հապաղի սահմանների բացման և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ 

«Ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու պիտի Թուրքիան հապաղի այս հարցում, համենայն դեպս, հայկական կողմից որևէ հապաղման խնդիր չկա։ Մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Ի դեպ, բավականին վերջերս Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք, և դա նույնպես շատ նշանակալի իրադարձություն է։ Հույս ունեմ՝ Թուրքիայի հետ նույնպես նման քայլի կգնանք»,-ընդգծեց Ռուբինյանը։ 

Նրա խոսքով՝ քաղաքական կամքի առկայության դեպքում շատ արագ հնարավոր է իրականացնել գործընթացը։ 

«Մեր կողմից այդ կամքը միանշանակ կա, և համոզված եմ, որ կարճ ժամանակում հնարավոր է հասնել մեծ արդյունքների»,- հավելեց Ռուբինյանը։

Նա նշեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է առանց նախապայմանների։ 

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ գործընթացը ընթանում է առանց նախապայմանների։ Մենք էլ մեր կողմից որևէ նախապայման չունենք և կարծում ենք, որ շատ արագ հնարավոր է ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Այդ ուղղությամբ աշխատելու ենք»,-եզրափակեց Ռուբինյանը։ 

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe 中文

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին