Իրավունք

Արարատի համայնքային ոստիկանները սուրենավանցու հողամասում կանեփի բույսեր և նույն բույսից պատրաստած զանգված են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Արարատի համայնքային ոստիկանները սուրենավանցու հողամասում կանեփի բույսեր և նույն բույսից պատրաստած զանգված են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սուրենավան գյուղի 50-ամյա բնակիչը հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳն ոստիկանությունը։ 

Համայնքային ոստիկանները սեպտեմբերի 4-ին ստուգման նպատակով այցելել են նշված հողամաս, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի բույսեր և չորացրած զանգված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հողամասում հայտնաբերվել են կանեփի 33 բույս և նույն բույսից պատրաստած 19,7 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված։

50-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Վեդիի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում