Միրզոյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ ԱԳ նախարարին և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնել Դեյվիդ Լեմիին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իվետ Կուպերին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորության արդեն նախկին նախարար Դեյվիդ Լեմիին, որը նշանակվել է ՄԹ փոխվարչապետ-արդարադատության նախարար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին գրառումներ է արել X-ի իր միկրոբլոգում։ 

Աշխարհ

Իվետ Կուպերը նշանակվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար

Շնորհավորելով Իվետ Կուպերին Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Արարատ Միրզոյանը նշել է՝ ակնկալում է, որ միասին կաշխատեն Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերությունը խորացնելու, ինչպես նաև տնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ։

 «Ձեզ հաջողություն եմ մաղթում այս նոր պաշտոնում».- գրել է Միրզոյանը։ 

Շնորհակալություն հայտնելով Դեյվիդ Լեմիին ՄԹ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Հայաստանի հետ գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ նվիրված աշխատանքի համար ՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ համատեղ աշխատելը իր համար մեծ պատիվ է եղել։ «Շնորհավորում եմ Ձեզ Միացյալ Թագավորության փոխվարչապետ-արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Ձեզ ամենայն հաջողություն եմ մաղթում այս նոր պաշտոնում»,- գրել է Արարատ Միրրզոյանը։

 

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ