Աշխարհ

Օսակայի Expo 2025-ին Հայաստանի տաղավար այցելել է ավելի քան մեկ միլիոն մարդ․ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Օսակայի Expo 2025-ին Հայաստանի տաղավար այցելել է ավելի քան մեկ միլիոն մարդ․ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X սոցիալական հարթակում անդրադարձել է Ճապոնիայում ընթացող Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսին։

«Expo 2025-ին Հայաստանի տաղավար արդեն այցելել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Պատմությունը, մշակույթը, նորարարությունը, տեխնոլոգիաները և ընդհանուր բարգավաճումը ոչ միայն Հայաստանի զարգացման տեսլականն են, այլև այն հիմնական գաղափարները, որոնք ընկած են Ճապոնիայի հետ համագործակցությունը խորացնելու մեր ձգտման հիմքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա նշանավորեց մեր երկկողմ հարաբերությունների բացառիկ պահը և նոր հիմքեր դրեց ապագա գործընկերության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոյանը։

EXPO 2025 ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը գործելու է մինչև հոկտեմբերի 13-ը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում