Եվրոպա

Թրամփը կոչ է արել Եվրոպային հրաժարվել ռուսական նավթի գնումներից

1 րոպեի ընթերցում

Թրամփը կոչ է արել Եվրոպային հրաժարվել ռուսական նավթի գնումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրանց կոչ է արել  դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է The New York Post թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրի։

«Նախագահ Թրամփն ընդգծել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները, որոնք հովանավորում են պատերազմը, քանի որ Ռուսաստանը տարեկան 1,1 տրիլիոն եվրո է ստանում Եվրոպային նավթի վաճառքից», - հրատարակությանը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

«Նախագահը նշել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է տնտեսական ճնշում գործադրեն Չինաստանի վրա Ռուսաստանի ռազմական ջանքերը հովանավորելու համար», - հավելել է աղբյուրը։

Սեպտեմբերի 4-ին ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Թրամփի խորհրդականները կքննարկեն Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ պատժամիջոցները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում