Թրամփը Պաշտպանության նախարարությունը կվերանվանի Պատերազմի նախարարություն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաշտպանության նախարարությունը կվերանվանի Պատերազմի նախարարություն` վերադարձնելով գերատեսչության նախկին անվանումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News Digital-ին հայտնել է Սպիտակ տան աղբյուրներից մեկը։ 

Հաղորդվում է, որ այս անվանումը կօգտագործվի որպես երկրորդական անվանում։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը համապատասխան հրամանագիրը կստորագրի սեպտեմբերի 5-ին։ 

Ավելի վաղ և՛ Դոնալդ Թրամփը, և  Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել էին, որ ցանկանում են փոխել գերատեսչության անվանումը։ Ի դեպ, պաշտպանության նախարարն էլ կկոչվի պատերազմի նախարար։ Փոփոխությունները կանդրադառնան նաև գերատեսչության կայքի վրա։

Օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն «անհավատալի հաղթանակների պատմություն» է ունեցել, երբ գերատեսչությունը կոչվում էր Պատերազմի նախարարություն։ 

Փիթ Հեգսեթն էլ օրերս Fox & Friends-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ երկու աշխարհամարտերում հաղթանակը տարվել է ոչ թե Պաշտպանության նախարարության, այլ Պատերազմի նախարարության հետ։

«Ինչպես ասել է նախագահը, մենք պարզապես պաշտպանություն չենք, մենք հարձակում ենք», - ասել էր Հեգսեթը։

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Պատերազմի նախարարություն էր կոչվում մինչև 1949 թվականը, երբ այն վերանվանվեց Պաշտպանության նախարարություն։ 

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը