Բացառիկ ցուցադրություն՝ նվիրված Գաբրիել Սունդուկյանի 200-ամյակին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված հերթական բացառիկ ցուցադրությունը նվիրված է հայ մեծանուն դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակին: Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու գրադարանի հարուստ ֆոնդից ընտրված 86 նմուշների, այդ թվում վարպետի կենդանության օրոք հրատարակված գրքերի և հոդվածների:

Գրադարանի սպասարկման բաժնի ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ ներկայացված են Գաբրիել Սունդուկյանի գրեթե ողջ գրական ժառանգությանը վերաբերող նյութեր՝ 1860-ական թվականներից մինչև մեր օրերը։

«Ունենք նաև 1866 թվականին հրատարակված «Գիշերվան սաբրը խեր է» կատակերգությունը, որով սկսվում է Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործության առաջին շրջանը։ Սակայն, այն չենք ներկայացրել ցուցադրման, քանի որ գտնվում է հավաքածուների բաժնում: Փոխարենը, կարող եք տեսնել «Պեպո»-ի առաջին հրատարակությունը՝ 1876 թվականի, նաև դրանից 10 տարի անց լույս տեսած «Խաթաբալա»-ն: Ներկայացված են նաև Գաբրիել Սունդուկյանի կյանքի, գործունեության և գրական ժառանգության վերաբերյալ այլ հեղինակների աշխատանքները, օտարալեզու գրականությունը և մամուլի հրապարակումները: Ընդամենը 86 նմուշ»,- նշեց Նարինե Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ցուցադրությունը նկատելի հետաքրքրություն է առաջացրել, հատկապես՝ ընդհանուր ընթերցասրահի մշտական այցելու ուսանողների շրջանում:

Իսկ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանն իր ելույթում հիշեցրեց, որ այս տարի նշվում է ոչ միայն Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200, այլև նրա գլուխգործոց «Պեպո»-ի՝ ստեղծման 155-ամյակը:

Բանախոսը նշեց, որ կենսագրական որոշ փաստեր ավելի են ընդգծում Սունդուկյանի կատարյալ մտավորական տեսակը:

«Շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ Սունդուկյանը երիտասարդ տարիքում սովորել է նաև Խաչատուր Աբովյանի մասնավոր պանսիոնում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողել նրա հայացքների ձևավորման վրա: Այնտեղ նա ծանոթացել է նաև թատերական արվեստին, որոշել, որ պետք է անպայման գրի ժողովրդական լեզվով և ժողովրդի հոգսերի մասին»,- նշեց Նաիրա Շահվալադյանը:

Նա ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, որ Գաբրիել Սունդուկյանն ունեցել է հետաքրքրությունների շատ ավելի լայն շրջանակ: Մասնավորապես, աքսորում գտնվելու ընթացքում նախագծել է Դերբենտի հայկական եկեղեցին, որը մինչ օրս գործում է՝ ներկայացնելով նաև զբոսաշրջային հետաքրքրություն:

Այսօր էլ արդիական է Գաբրիել Սունդուկյանի ձևակերպած հիրավի փիլիսոփայական բանաձևը. «Մարդուս համար անունն ավելի թանկ է, քան կյանքը: Եվ դրա համար էլ մարդ պիտի աշխատի նախ իր անվան, հետո՝ կյանքի համար»:

Հայերեն

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ