Արթիկ համայնքում մեկնարկել է մինի ֆուտբոլի բաց մրցաշար

1 րոպեի ընթերցում

Արթիկ համայնքում մեկնարկել է մինի ֆուտբոլի ավանդական դարձած բաց մրցաշարը։ Հաղթողի տիտղոսի համար պայքարելու է Արթիկ համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած 12 ֆուտբոլային թիմ։ Թիմերը բաժանվել են երկու ենթախմբերի, և յուրաքանչյուր ենթախմբից եզրափակիչ փուլ է դուրս գալու 4 թիմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արթիկի համայնքապետարանից, մրցաշարը կանցկացվի Արթիկ քաղաքի, Պեմզաշեն, Փանիկ և Փոքր Մանթաշ գյուղերի մինի ֆուտբոլի մարզադաշտերում։ Մրցաշարի նպատակն է նպաստել համայնքում ֆուտբոլի զարգացմանը և մարզական կյանքի աշխուժացմանը։

Մրցաշարի բացման արարողությանը մասնակցել են Արթիկի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, գյուղերի վարչական ղեկավարներ և բազմաթիվ մարզասերներ։

Բացման միջոցառման ընթացքում Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան սաները հանդես են եկել գեղարվեստական ելույթներով։

Հայերեն

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին