Ադրբեջան

Վլադիմիր Պուտինը լուծելի է համարում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը լուծելի է համարում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրների առկայության փաստը՝ նշելով, որ դրանք կկարգավորվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է մամուլի ասուլիսում:

«Երկրների միջև հարաբերություններում միշտ որոշ հարցեր են առաջանում՝ ելնելով ընթացիկ իրավիճակից կամ որևէ քաղաքական կոնյուկտուրայից։ Կան խնդիրներ: Այսօր նախագահ Ալիևի հետ ողջունեցինք միմյանց, բարևեցի նրան և նրա կնոջը, 2-3 բառ փոխանակեցինք։ Բայց կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման փոխադարձ հետաքրքրությունն, ի վերջո, ամեն ինչ իրենց տեղը կդնեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում