Իսրայելն ԱԹՍ-ներից նռնակներ է նետել Լիբանանում խաղաղապահների անձնակազմի մոտ. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի զինվորականներն անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ են նետել Լիբանանում՝ անմիջապես ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) անձնակազմի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել է UNIFIL-ի մամուլի ծառայությունը։

«Երեկ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ է նետել UNIFIL-ի խաղաղապահների մոտ, որոնք աշխատում էին ճանապարհային արգելապատնեշները վերացնելու վրա, որոնք սահմանափակում էին խաղաղապահների մուտքը դեպի «Կապույտ գծի» (իսրայելալիբանանյան սահման) մոտ գտնվող իրենց դիրք։ Սա UNIFIL-ի անձնակազմի և միջոցների դեմ ուղղված ամենալուրջ հարձակումներից մեկն է անցյալ տարվա նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր», - ասվում է հայտարարության մեջ։

Նռնակներից մեկը նետվել է ՄԱԿ-ի խաղաղապահներից և նրանց տրանսպորտային միջոցներից մինչև 20 մետր հեռավորության վրա, իսկ մյուս երեքը՝ մոտավորապես 100 մետր հեռավորության վրա։ Այնուհետև ԱԹՍ-ները վերադարձել են «Կապույտ գծից» հարավ։ 

Ըստ հայտարարության՝ ԻՊԲ-ն նախապես տեղեկացված է եղել, որ տվյալ հատվածում աշխատանքներ են իրականացվելու։ 

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը UNIFIL-ի մանդատը երկարաձգել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը, որից հետո սկսվելու է թվաքանակի կրճատումը և անձնակազմի դուրսբերումը։

ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում ստեղծվել են 1978 թվականին՝ Լիբանանի հարավային շրջաններից իսրայելական զինվորականների դուրսբերումը հսկելու համար։ Այնուհետև նրանց առաքելությունն ընդլայնվել է 2006 թվականին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական հակամարտությունից հետո։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում