Հայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը. Միրզոյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X–ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ այս մասին ընդգծել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Glad to accompany PM @NikolPashinyan to #China, where we marked an important milestone with the establishment of Strategic Partnership btw 🇦🇲 & 🇨🇳.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 2, 2025
We look forward to advancing our cooperation for the benefit of our nations in a new chapter of connectivity & wider opportunities. pic.twitter.com/2p9DdhVfWw
«Ուրախ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու Չինաստան, որտեղ կարևոր քայլ կատարեցինք՝ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելով:
«Անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների՝ փոխկապակցվածության և ավելի լայն հնարավորություններով նոր փուլում»-գրել է Միրզոյանը:
ՉԺՀ Թիենծին քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն: