Ռուսաստան

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը տեղի է ունեցել Կիևի ուղղությամբ Ռուսաստանի հարվածից հետո

2 րոպեի ընթերցում

Meeting of the NATO-Ukraine Council
Meeting of the NATO-Ukraine Council

Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արտահերթ նիստ՝ քաղաքական խորհրդականների մակարդակով։ Նիստը գումարվել է Ուկրաինայի խնդրանքով` Ռուսաստանի կողմից Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ զանգվածային հարվածներից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հանդիպումից առաջ X սոցիալական ցանցում գրել էր. «Մենք ակնկալում ենք համատեղ քայլերի նպատակային քննարկում՝ Ռուսաստանի կողմից խաղաղության ջանքեր գործադրելուց հրաժարվելուն և ուկրաինացիների դեմ ահաբեկչության սրմանը համարժեք արձագանքելու համար»։ 

Սիբիհան իր երախտագիտությունն է հայտնել ՆԱՏՕ-ին և բոլոր դաշնակիցներին, որոնք շարունակում են վճռական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և իմաստալից խաղաղության ջանքերին։ 

ՆԱՏՕ-ում երկրների մշտական ​​​​ներկայացուցչությունների քաղաքական խորհրդականները սովորաբար որոշումներ չեն կայացնում նման հանդիպումների ժամանակ, այլ քննարկում են մանրամասները, համաձայնեցնում դիրքորոշումները և պատրաստում փաստաթղթերի տեքստերը: Չնայած Ուկրաինան դեռ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ, բայցևայնպես սերտորեն համակարգում է իր անվտանգության գործունեությունը կազմակերպության հետ:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում