Գուտերեշը հութիներից պահանջել է ազատ արձակել ՄԱԿ-ի 11 ձերբակալված աշխատակիցներին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Եմենի հութիների կողմից ՄԱԿ-ի 11 աշխատակիցների ձերբակալությունը և պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Ես խստորեն դատապարտում եմ Եմենի հութի դե ֆակտո իշխանությունների կողմից օգոստոսի 31-ին ՄԱԿ-ի առնվազն 11 աշխատակիցների կամայական ձերբակալությունը։ Ես նաև դատապարտում եմ բռնի մուտքը Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակ, ՄԱԿ-ի գույքի բռնագրավումը և Սանայում գտնվող ՄԱԿ-ի այլ կառույցներ մուտք գործելու փորձերը», - ասվում է հայտարարության մեջ։ 

Գուտերեշը պահանջել է ձերբակալվածների «անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»։ Նա հավելել է, որ պահանջում է նաև ազատ արձակել նախորդ տարիներին ձերբակալված մյուս բոլոր աշխատակիցներին։

CNN-ը հաղորդում է, որ օգոստոսի 31-ին հութիները մտել են Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող Պարենի համաշխարհային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակներ։ Լրատվամիջոցը շեշտում է, որ սա տեղի է ունեցել հութիների դեմ Իսրայելի վերջին գործողություններից հետո. Իսրայելը հայտարարել է, որ հարվածների արդյունքում սպանել է հութիների կառավարության վարչապետ Ահմեդ ալ-Ռահավիին։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում