Քաղաքականություն

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի բարեկամ ժողովրդին Ղրղզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Անկախության տարիների ընթացքում Ղրղզստանի Հանրապետությունը նշանակալի հաջողություններ է գրանցել պետականության ամրապնդման և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Լիահույս եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը հետայսու ևս ամուր հիմք կծառայեն Երևանի և Բիշքեկի միջև փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացման համար՝ բարձրացնելով այն որակապես նոր մակարդակի:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի նպաստ Ղրղզստանի բարեկամ ժողովրդի բարօրության և խաղաղության»:

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում