USAID-ը պաշտոնապես փակման փուլում է․ Ռուբիո
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) անցել է փակման փուլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Նա նշել է, որ հիմնական ծրագրերի սահմանափակ փաթեթը փոխանցվել է Պետդեպարտամենտին:
«Հունվարից մենք խնայել ենք տասնյակ միլիարդավոր դոլարներ»,- հավելել է նա։
Կարդացեք հոդվածը` Русский