Վեց եվրոպական պետությունների ԱԳ նախարարները դատապարտել են Գազա քաղաքում մշտական ներկայության մասին Իսրայելի որոշումը

1 րոպեի ընթերցում

Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Իսրայելի որոշումը՝ Գազա քաղաքում մշտական ներկայություն հաստատելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԳՆ-ների տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպացի նախարարները դատապարտում են նաև Գազայի հատվածի վրա Իսրայելի վերջին հարձակումը։ 

«Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարները խստորեն դատապարտում են Գազայի հատվածի վրա Իսրայելի վերջին հարձակումը և Գազա քաղաքում մշտական ներկայության մասին նրա որոշումը», – ասված է փաստաթղթում։

Եվրոպացի նախարարների գնահատմամբ՝ ռազմական գործողությունների ակտիվացումը վտանգի տակ է դնում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող գերիների կյանքը և կարող է հանգեցնել անմեղ պաղեստինցի քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց, երեխաների և տարեցների մահվան։

 

Հայերեն

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է ԱՄՆ թիմին

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ