Կրթություն

ԿԳՄՍ նախարարը տնօրեններին հորդորել է առաջիկա միջոցառումները կազմակերպել դպրոցների ներսում՝ պայմանավորված բարձր ջերմաստիճանով

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը տնօրեններին հորդորել է առաջիկա միջոցառումները կազմակերպել դպրոցների ներսում՝ պայմանավորված բարձր ջերմաստիճանով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ հորդորել է սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:

«Խնդրում եմ միջոցառումները պլանավորել շենքերի ներսում. քանի դեռ բարձր ջերմաստիճանը պահպանվում է, ցանկալի չէ ունենալ ֆիզկուլտուրայի բացօթյա դասեր, այս ամբողջ գործընթացը կազմակերպեք դպրոցների ներսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։

Խորհրդակցության ընթացքում նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում առաջին հերթի դասերը կմեկնարկեն առավոտյան 08:15-ին. նպատակը մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է՝ հաշվի առնելով նաև ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում