Մարզեր

Մարտունի համայնքում կկառուցվի ժամանակակից և տիպային մարզահամալիր

1 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքում կկառուցվի ժամանակակից և տիպային մարզահամալիր

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի նիստում հաստատվել է Մարտունի համայնքում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը, որի շրջանակներում էլ կկառուցվի ժամանակակից և տիպային մարզահամալիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, այս ծրագիրը կյանքի է կոչվելու պետական-մասնավոր համագործակցության ձևաչափով՝ նպատակ ունենալով խթանել զանգվածային սպորտը, բարձրացնել քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունը և խորացնել առողջ ապրելակերպի մշակույթը։ ժամանակակից և տիպային մարզահամալիրն իր մեջ կներառի խաղային մարզադահլիճ, լողավազան, ֆիտնես սրահ։

«Այս մարզահամալիրը կծառայի ամբողջ համայնքին՝ անկախ տարիքից կամ մարզական նախասիրությունից՝ դառնալով ոչ միայն սպորտային, այլև առողջ ապրելակերպի և համայնքային կյանքի ակտիվ կենտրոն։ Ուզում եմ ընդգծել, որ նմանատիպ մարզահամալիրներ կառուցվելու են նաև Գեղարքունիքի մարզի մյուս խոշորացված համայնքներում, ինչը նշանակում է հավասար հնարավորությունների ապահովում՝ առողջ, ակտիվ և լիարժեք կյանքով ապրելու համար»,-նշել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում