ՀՀ կառավարությունը 340 միլիոն 996,1 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզին

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 340 միլիոն 996,1 հազար դրամ՝ շենքի և ճանապարհների հիմնանորոգման, ջրահավաք ավազանի և խորքային հորի կառուցման աշխատանքների իրականացման համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 5 միլիոն 341,5 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի թիվ 5 մանկապարտեզի 1-ին հարկի և ցանկապատի վերանորոգման ու 3-րդ մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման լրացուցիչ ծրագրի համար։ 

141 միլիոն 341 հազար դրամ հատկացվել է Գավառ համայնքի Գավառ քաղաքում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ, Գեղարքունիք բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար։ 

57 միլիոն 983,3 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն․Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի և Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրի ջրահավաք ավազանների կառուցման համար։ 

49 միլիոն 545,7 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների և Վարդենիկ, Աստղաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցման  ծրագրի համար։

86 միլիոն 784,6 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Նարեկացի, Թումանյան, Արցախի, Պարույր Սևակի, Կոմիտասի փողոցների, Շահումյան փողոցի հարակից հատվածի, Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան փողոցի, Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի և 10-րդ փողոցի հատման խաչմերուկ ընկած հատվածի, Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակի մայթերի կառուցման ծրագրի համար։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան