Գավառ համայնքի բնակավայրերում տեղադրվում են ժամանակակից և հարմարավետ աղբամաններ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն տեղադրում է ժամանակակից և հարմարավետ աղբամաններ՝ կուտակված կենցաղային կոշտ թափոնների բեռնումն ու տեղափոխումը դեպի Հրազդանի սանիտարական աղբավայր արդյունավետ ու կանոնավոր իրականացնելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, առաջիկա օրերին կավարտվեն նոր աղբամանների տեղադրման աշխատանքները Գավառ քաղաքի բոլոր թաղամասերում ու համայնքի բնակավայրերում, և կենցաղային աղբն արդեն համայնքից ամբողջությամբ կտեղափոխվի Հրազդանի սանիտարական աղբավայր։ 

«Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզից Հրազդանի աղբավայր տեղափոխվում է միայն Սևան համայնքի աղբը, մոտակա օրերին նույն գործընթացը կկազմակերպվի Գավառ համայնքում, երբ ավարտած կլինենք նոր աղբամանների տեղադրման աշխատանքները։ Սրանով իսկ կփակվի նաև Գավառ համայնքի գլխավոր աղբավայրը։

Մեր օրակարգում է նաև Ճամբարակ համայնքի ընդգրկումը, որտեղ առաջիկայում ևս կսկսենք աղբամանների տեղադրման աշխատանքները։

Իսկ Մարտունի և Վարդենիս համայնքներից կենցաղային կոշտ թափոնների տեղափոխումը դեպի Հրազդանի սանիտարական աղբավայր կիրականացվի փոխաբեռնման կայանների լիարժեք գործունեությունն ապահովելուց հետո, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Մի բան հստակ է, որ 2026 թվականից արդեն Հրազդանի սանիտարական աղբավայրը կընդունի Գեղարքունիքի մարզի կենցաղային կոշտ թափոնների ողջ ծավալը»,-ներկայացրեց Սերգեյ Համբարձումյանը։

 

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը