Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և մեր համագործակցությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ»,- նշվել է պետքարտուղարության հաղորդագրության մեջ: 

Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանը իրենց շարունակական աջակցությունը և համաձայնության են եկել շարունակական դիվանագիտության անհրաժեշտության հարցում՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը երկարատև, բանակցային կարգավորման միջոցով ավարտին հասցնելու համար:

Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ նպաստելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ 

Կողմերը նաև անդրադարձել են Գազայի իրավիճակին, որտեղ Ֆիդանը շեշտել է մարդասիրական պայմանների բարելավման և հրադադարի հասնելու անհրաժեշտությունը։

Օրակարգի մաս են կազմել նաև Սիրիայի վերաբերյալ հարցերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում