Իրավունք

ՆԳՆ ոստիկանության պետն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանության պետն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել ոստիկանության պետի տեղակալները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության առանցքային թեման նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումներն էին։

Այս համատեքստում Արամ Ղազարյանն անձնակազմին փոխանցել է ՆԳ նախարարի սկզբունքային մոտեցումները՝ կանխարգելել հակաիրավական արարքները և օպերատիվ արձագանքել ցանկացած իրավախախտման։

Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուժեղացված ծառայությունները կազմակերպել և իրականացնել անձնակազմի արդյունավետ տեղաբաշխմամբ ու փոխհամագործակցված՝ անկախ ծառայության գործառույթներից, ինչպես նաև միջոցառումները ծրագրելիս հիմնվել համապատասխան վերլուծությունների վրա։

Քննարկման առարկա են դարձել հանցավորության առանձին ուղղությունների դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու վերաբերյալ հարցեր։

Արամ Ղազարյանն անձնակազմից պահանջել է ներդնել առավելագույն ջանքեր՝ դեպք-պատահարները բացառելու և հասարակական լիարժեք անվտանգություն ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում