Քաղաքականություն

Նեպալի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների առիթով

1 րոպեի ընթերցում

Նեպալի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների առիթով

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նեպալի ԱԳ նախարար Արզու Ռանա Դեուբայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ–ից: 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների մանրամասները: Արզու Դեուբան շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ:

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագրին՝ նախարար Միրզոյանը մասնավորապես շեշտել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև համագործակցության ակտիվացման հնարավորություններն՝ այդ առումով կարևորելով քաղաքական մակարդակով փոխայցելությունների իրականացումը: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում