Տավուշի մարզի դպրոցների 1-12-րդ դասարաններում արդեն երկրորդ տարին ուսուցումը կկազմակերպվի Հանրակրթության նոր չափորոշչով

4 րոպեի ընթերցում

Նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ և  Տավուշի մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ։

Խորհրդակցությանը նախորդել է «Կրթական էքսպո» ցուցահանդեսը, որում ներկայացված են եղել Տավուշի մարզի դպրոցների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից ներկայացված լավագույն նախագծային աշխատանքները։ 

Ըստ աղբյուրի՝ նախքան աշխատանքային քննարկման մեկնարկը ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել նախորդ ուստարում «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված տավուշցի տնօրեններին ու մանկավարժներին։

Ամփոփելով անցած ուսումնական տարվա արդյունքները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ  Տավուշի մարզից բուհեր ընդունվելու համար դիմել է 743 դիմորդ, որոնցից ընդունվել է 518-ը: 

«Խորհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված հիմնական աշխատանքներին, ինչպես նաև ոլորտի մի շարք հարցերի, որոնք առնչվում են ուսումնական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրներին, դասագրքերին, հանրակրթության պետական նոր չափորոշչին, ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրմանը և դրանց արդյունավետ կիրառմանը, 4-րդ և 9-րդ դասարաններում քննությունների նոր ձևաչափին, խմբակների և երկարօրյա ծառայության բարելավմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և տարակարգի տրամադրմանը, նախագծային աշխատանքների կազմակերպմանը, հաստատությունների ֆինանսավորմանը և այլն։

Կարևորելով հանրակրթության չափորոշչի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները՝ Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է, որ նոր չափորոշչի փորձարարական ներդրումը  սկսվել է Տավուշի մարզի դպրոցներում, և այդ փորձը հետագայում ուղենշային է եղել այլ մարզերի և մայրաքաղաքի դպրոցների համար: 

Ի տարբերություն այլ մարզերի և Երևանի՝ Տավուշի հանրակրթական դպրոցների բոլոր դասարաններում արդեն երկրորդ տարին ուսուցումը կկազմակերպվի նոր չափորոշչով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ հիմնական դպրոցի դասարանների համար նոր դասագրքերը հիմնականում առկա են: Ավագ դասարաններում մի շարք առարկաների համար նոր դասագրքեր չեն ստեղծվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կա՛մ հայտեր չեն ներկայացվել մրցույթին, կա՛մ ներկայացված հայտերը փորձաքննության շեմը չեն հաղթահարել: 2025-2026 ուստարում նշված առարկաների դասավանդումը կկազմակերպվի հին դասագրքերով և ուսումնական նյութերով: Իսկ այդ դասագրքերի համար կրկին հայտարարվել են նոր դրամաշնորհային մրցույթներ, որոնք կամփոփվեն 2026 թվականին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Տավուշի մարզում 34 ուսուցիչ ունի տարակարգ, կամավոր ատեստավորման շեմը հաղթահարել է 353 ուսուցիչ, որոնցից 230-ը ստանում է նաև հավելավճար:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև 2025-2026 ուսումնական տարվա կարգախոսին՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»:

ԿԳՄՍ նախարարության և Տավուշի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել նաև մարզի նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին