Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բիշքեկ (Ղրղզական Հանրապետություն):

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի՝ գործուղման վերաբերյալ կարգադրությունից:

Պատվիրակությունը Բիշքեկ կգործուղվի սեպտեմբերի 3-6-ը: 

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Ալեքսեյ Սանդիկովը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը:

Հայերեն English Español فارسی Français Русский 中文