Մարզեր

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կենցաղային կեղտաջրերի կենտրոնական կոլեկտոր է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կենցաղային կեղտաջրերի կենտրոնական կոլեկտոր է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում  մեկնարկել են կենցաղային կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են պետբյուջեի միջոցներով,՝ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում։ 

Ինչպես «Արմենպերս»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանից, Հացառատի կենցաղային կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43,3 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսվում է 805 գծամետր երկարության կոլեկտորի կառուցում՝ 100-110 տնային միացմամբ, որով և կբավավարվեն թաղամասի շուրջ 400 բնակիչների կարիքները և միաժամանակ կկարգավորվի ջրահեռացման հիմնախնդիրը, որը տասնամյակներ ի վեր լուծում չի ստացել։

Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել հոկտեմբերին։ 

Օրերս Հացառատի կենտրոնական կոլեկտորի կառուցման աշխատանքների ընթացքը դիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում