Մարզեր

Հիմնանորոգվում է Բերդկունքի նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Բերդկունքի նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում հուլիսի վերջերից ընթանում են Սևան-Գավառ ավտոմայրուղուց Բերդկունքի նորակառույց մանկապարտեզ տանող մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության  և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, այս  ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեից։ 

Ծրագրով նախատեսվում է Բերդկունքի նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգում՝ 750 գծամետր երկարությամբ և 5100 քառակուսի մետր մակերեսով, միակողմանի մայթի և ջրահեռացման համակարգի կառուցում, բազալտե եզրաքարերի տեղադրում։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացված են շուրջ 35 տոկոսով, կավարտվեն հոկտեմբերին։ 

Օրերս Բերդկունքի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը տեղում դիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում