Միացյալ Նահանգներ

Թրամփը քննարկել է Գազայի հատվածի հետպատերազմյան զարգացման պլանը

1 րոպեի ընթերցում

Թրամփը քննարկել է Գազայի հատվածի հետպատերազմյան զարգացման պլանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 27-ին Օվալաձև աշխատասենյակում Թոնի Բլերի և Ջարեդ Քուշների հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Գազայի հատվածի զարգացման պլանը հակամարտության ավարտից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Նշվում է, որ քննարկվող առաջարկների մանրամասները չեն հրապարակվում և պլանի ստույգ ուրվագծերը դեռևս պարզ չեն։

Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահ Թրամփը հստակ հասկանալ է տվել, որ ցանկանում է պատերազմի ավարտ, ինչպես նաև բոլորի համար խաղաղություն ու բարգավաճում տարածաշրջանում։

Ավելի վաղ Թրամփի կողմից Գազայի հետ կապված խնդիրների և հատվածի հետպատերազմյան ճակատագրի վերաբերյալ պլանի քննարկման մասին հայտարարել է նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։ Նախորդ օրը նա հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորել մինչև այս տարվա վերջը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում