Իսրայելը ռազմական դեսանտ է իջեցրել Դամասկոսի շրջանում

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը Դամասկոսի մարզի ալ-Կիսուա շրջանի զորանոցում ռազմական դեսանտ է իջեցրել և այնտեղ անցկացրել է ավելի քան երկու ժամ։ 

Գործողությանը մասնակցել է իսրայելական չորս ուղղաթիռ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ին։ 

Տեղեկություններ են հաղորդվում, որ գործողությանը նախորդել են ռազմական օբյեկտի վրա ավիահարվածներ։ 

Սա ալ-Կիսուայի մոտակայքում գտնվող ալ-Մանիա լեռան վրա գտնվող ռազմական օբյեկտի վրա 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների երկրորդ ալիքն է։

SANA գործակալության տեղեկացմամբ՝ օգոստոսի 26-ին Դամասկոսից հարավ գտնվող ալ-Մանիա լեռան մոտակայքում Սիրիայի բանակի զինվորները հայտնաբերել են տեսանկարահանող և գաղտնալսման սարքեր։ Սարքերը հայտնաբերելու ժամանակ տեղանքը ենթարկվել է Իսրայելի կողմից օդային հարվածի, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են մի քանի զինվորներ, նաև ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ։ Օդային հարվածները շարունակել են խոչընդոտել տարածք մուտք գործել մինչև օգոստոսի 27-ի երեկո։ Միևնույն ժամանակ, բանակային ստորաբաժանումները ոչնչացրել են որոշ համակարգեր՝ դրանք թիրախավորելով համապատասխան զենքերով։

Օգոստոսի 27-ին Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Դամասկոսի մարզի ալ-Կիսուա բնակավայրի մոտ գտնվող սիրիական բանակի ռազմական օբյեկտի վրա Իսրայելի հարձակումը, որի հետևանքով զինվորներ են զոհվել։

2024թ. դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ 

Հայերեն English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան