Միջին մասնագիտական կրթական ծրագրերի գերակա մասնագիտություններով ընդունվողների թիվը գրեթե կրկնապատկվել է

2 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարում միջին մասնագիտական կրթական ծրագրերի գերակա համարվող 15 մասնագիտություններով միայն առաջին փուլի արդյունքում արդեն իսկ համապատասխան ուսումնական հաստատություններ է ընդունվել 825 դիմորդ՝ անցած տարվա ընդհանուր երկու փուլերի 717-ի փոխարեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կառավարության քաղաքականությունը, որն ուղղված էր գերակա որոշ ուղղություններով ավելի բարձր չափով կրթաթոշակի տրամադրմանն ու դրանով իսկ դիմելիության խրախուսմանը, արդեն իսկ լավ արդյունքներ է արձանագրել։

«Պետք է ասեմ, որ առաջին տարում, երբ այս մոտեցումը ներդրվեց, 445 դիմորդ էինք ունեցել։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ դիմորդների թիվը գրեթե կրկնապատկվում է, և սա այն դեպքում, երբ լրացուցիչ փուլը դեռևս ամփոփված չէ։ Սա նշանակում է, որ, օրինակ,  միջին մասնագիտական կրթական ծրագրերով պետության քաղաքականությունն այս ուղղություններով կրթաթոշակի տրամադրմամբ  իսկապես ունեցել է արձագանք, և դիմորդները դիմում ու սովորում են այս ուղղություններով»,-ներկայացրեց Անդրեասյանը՝ հավելելով, որ ուսանողները ընդունվելուց հետո պետք է պատշաճ առաջադիմություն ունենան, որպեսզի առաջին տարվանից հետո շարունակեն կրթաթոշակ ստանալ։ 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում