Նոր ուսումնական տարում մեծ ուշադրություն կդարձվի անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորմանը

2 րոպեի ընթերցում

Առաջիկա ուսումնական տարին կկրի «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» խորագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս տարվա մեր խորագիրը մեզ ուղղելու է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորմանը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ մեծ ուշադրություն է դարձվելու այն բոլոր աշխատանքներին, որոնք խրախուսում են առաջին հերթին սովորողների ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից զերծ մնալը, բռնության կանխարգելումն ու ցանկացած բռնությունից զերծ միջավայրի ապահովումը ուսհաստատություններում, սովորողների ու մանկավարժների պաշտպանվածությունը տարբեր իրավիճակներում։ 

Ըստ այդմ՝ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում։ Մասնավորապես՝ սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որտեղ նկարագրված կլինեն աշխատանքները համապատասխան բոլոր կարևոր ուղղություններով։ Տարվա ընթացքում ծրագրվել են նաև բազմաթիվ թեմատիկ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն այդ շրջանակում առանձին թեմաների ներկայացմանը՝ ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, նախագծային աշխատանքներ, ինչպես նաև համապատասխան վերապատրաստումներ։

Բացի այդ՝ նախատեսվում են սովորողների հանդիպումներ անվանի մարզիկների հետ, որոնք, ըստ Անդրեասյանի, իրենց օրինակով ու վարքականոնով ցույց կտան, թե ինչ կարևոր է առողջ ապրելակերպը։  

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում