Աշխարհ

Իսրայելական հարձակումներից Սիրիայում զինվորականներ են զոհվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարձակումներից Սիրիայում զինվորականներ են զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Դամասկոսի շրջանի ալ-Կիսուա քաղաքի մոտակայքի ռազմական օբյեկտը, որի հետևանքով Սիրիայի պաշտպանության նախարարության վեց զինվորականներ են զոհվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ին։

Տեղեկություններ են հաղորդվում նաև 4վիրավորների մասին։

Բացի այդ, կեսգիշերից հետո իսրայելական ուժերը ներխուժել են Կունեյտրայի շրջանի Սուեյսա քաղաք և կրակ բացել բնակելի թաղամասերի վրա։ Նրանք ձերբակալել են մի երիտասարդի։

Ավելի վաղ իսրայելական ուժերը ներխուժել էինսիրիական Կունեյտրայի շրջանի Թրինջա բնակավայր, խուզարկել մի քանի տներ և կրակ բացել տներից մեկի ուղղությամբ, որի հետևանքով երիտասարդ էր զոհվել։

2024թ. դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում