Կոտայքի մարզում կամավոր ատեստավորում է անցել 830 ուսուցիչ․ օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

4 րոպեի ընթերցում

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ օգոստոսյան խորհրդակցությունների հերթական հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ։

Խորհրդակցության մեկնարկին նախորդել է «Կրթական էքսպո» ցուցահանդես, որում ներկայացվել են մարզի դպրոցների աշակերտների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից լավագույն նախագծային աշխատանքները: Կոտայքի մարզի մանկավարժներին, որոնք անցած ուստարվա ընթացքում հաղթել են «Ամսվա լավագույնները» մրցույթում, հանձնվել են ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրեր։  

Խոհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված հիմնական աշխատանքներին՝ անդրադառնալով մասնավորապես ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ Կոտայքի մարզի  հանրակրթական դպրոցների ուսուցիչները մեծ ակտիվությամբ են մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Կոտայքի մարզում ատեստավորում է անցել 830 ուսուցիչ (588-ը ստանում է հավելավճար)․  գրանցած արդյունքներով  մարզը հանրապետությունում առաջատարներից է։ Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ կամավոր ատեստավորման հայտագրումն այժմ ընթացքի մեջ է և կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ հույս   հայտնելով, որ մարզի ուսուցիչներն այս տարի ևս ակտիվ մասնակցություն կցուցաբերեն գործընթացին։ 

Անդրադառնալով գալիք ուստարում պլանավորված աշխատանքներին՝  նա ընդգծել է՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն ընդլայնվելու է։ Նոր ուստարում չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իրավական կարգավորումները՝ պարզաբանելով ուսումնական հաստատությունների ֆինանսավորման և ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրներ։ Այս համատեքստում նա կարևորել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրիտ լրացումը՝ նշելով, որ  դրանք հիմք են հանդիսանալու  հաստատությունների ֆինանսավորման համար։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնությունը միտված է  դպրոցներում բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտի ապահովմանը։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության հայտնաբերման և կանխարգելման մեխանիզմներ։

Նշվել է, որ ՀՀ կառավարության՝  300 դպրոցի վերակառուցման ծրագրի շրջանակում Հրազդանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցը սեպտեմբերից կբացի դռները շուրջ 530 աշակերտի համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կոտայքի մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել նաև մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին