Իրավունք

Մաքսանենգության դեմ պայքար. ՊԵԿ-ը կոչով դիմել է քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Մաքսանենգության դեմ պայքար. ՊԵԿ-ը կոչով դիմել է քաղաքացիներին

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում՝ Հայաստանի սահմանով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և այլ մաքսանենգ իրերի ապօրինի տեղափոխումը կանխելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։  

«Քաղաքացիները, որոնք ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ մաքսային իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում․ զանգահարել Թեժ գիծ՝ 060 84 11 99 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով»,- ասված է հաղորդագրության մեջ։  

Կոմիտեն հայտնում է, որ մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ մաքսային իրավախախտումների մասին տեղեկատվությունն ուսումնասիրվելու է պատշաճ ձևով՝ ապահովելով լիարժեք գաղտնիություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում