ԱՄՆ-ի հատուկ բանագնացը հայտնել է, որ Իսրայելը դուրս կբերի զորքերը Լիբանանի տարածքից, երբ «Հեզբոլլահ»-ը զինաթափվի

2 րոպեի ընթերցում

Լիբանանի կառավարությունն առաջիկա օրերին կներկայացնի իր ծրագիրը «Հեզբոլլահ»-ին զինաթափելու վերաբերյալ, որից հետո Իսրայելը հանդես կգա Լիբանանի տարածքից դուրս գալու առաջարկով։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ Բաաբդա պալատում կայացած մամուլի ասուլիսում։

«Իսրայելը ​​մտադիր չէ Լիբանանի հարավային շրջանները պահել օկուպացիայի տակ և կսկսի իր զորքերը դուրս բերել, սակայն ցանկանում է տեսնել կոնկրետ միջոցառումներ»,- նշել է Բարաքը։

Լիբանանյան El Nashra լրատվականի փոխանցմամբ՝ Բարաքը նշել է, որ Լիբանանի կառավարությունը հիանալի աշխատանք է կատարել այդ առնչությամբ։

«Մենք սպասում ենք օգոստոսի 31-ին կառավարության և բանակի ծրագրին: Մենք չենք խոսում պատերազմի բռնկման մասին, այլ այն մասին, թե ինչպես համոզել կուսակցությանը հրաժարվել զենքից»: 

Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հաստատել էր պետության կողմից զենքի վերահսկման որոշումը և հանձնարարել բանակին մշակել դրան առնչվող ծրագիր ընթացիկ ամսվա ընթացքում և իրականացնել այն մինչև 2025 թվականի վերջը: 

«Հեզբոլլահ»-ը քննադատել է նախաձեռնությունը՝ նշելով, որ որոշումը «լիովին համապատասխանում է Իսրայելի շահերին» և կայացվել է «Միացյալ Նահանգների հրահանգով»։ 

«Հեզբոլլահ»-ը նաև սպառնացել է, որ «Լիբանանում կյանք չի լինի», եթե կառավարությունը փորձի այն կիրառել։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 238 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։ 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա