Եվրոպա

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է «Ռամշտայն» ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է «Ռամշտայն» ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը

Ուկրաինային աջակցելու կոնտակտային խմբի («Ռամշտայն» ձևաչափ) հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Լոնդոնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Կարող եմ հաստատել, որ Ուկրաինայի հարցով շփման խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Լոնդոնում», - նշել է նա:

Հունիսին և հուլիսին շփման խմբի երկու հանդիպումները տեղի են ունեցել առանց ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի մասնակցության:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում