ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոց

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք՝ Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Նրան ուղեկցել են լեգենդար ծանրորդ Յուրի Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի պարտականությունները կատարող, մարզպետի տեղակալի պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանը։

Նախարարի տեղակալը շրջել է մարզադպրոցի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին, հանդիպել մարզիչների ու սաների հետ։ Հասմիկ Ավագյանը նշել է, որ Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցը տարիներ շարունակ եղել է չեմպիոնների դարբնոց՝ ունենալով կարևոր դերակատարում  հայկական ծանրամարտի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում։ Նա ընդգծել է ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել մարզադպրոցի վերակառուցում։

Յուրի Սարգսյանը Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է 19 տարեկանում՝ դեռևս խորհրդային տարիներին, և հայրենի դպրոցի  հետ կապն այս ընթացքում չի խզել։ Նա շնորհակալություն է հայտնել պետության ուշադրության և հոգածության համար՝ ընդգծելով, որ մարզադպրոցում այսօր էլ մարզվում են շնորհալի երիտասարդներ։ Յուրի Սարգսյանը նշել է, որ մարզումային պայմանների բարելավման դեպքում հնարավոր կլինի ապահովել սաների թվի աճ ու առավել բարձր արդյունքներ գրանցել։

Ներկայում Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցում մարզվում է ավելի քան 170 սան, որոնք ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում՝ գրանցելով նշանակալի հաջողություններ։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին