Եվրոպա

Ուկրաինան ավելի քան 3 միլիոն արկ է ստացել  չեխական նախաձեռնության շրջանակներում. ČTK

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան ավելի քան 3 միլիոն արկ է ստացել  չեխական նախաձեռնության շրջանակներում. ČTK

Ուկրաինան ավելի քան 3 միլիոն խոշոր տրամաչափի զինամթերք է ստացել չեխական նախաձեռնության շրջանակում, որի նպատակն էր արևմտյան երկրների հաշվին մատակարարել երրորդ երկրներում գնված արկերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է ČTK լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկուն:

«Զինամթերքի մատակարարման մեր նախաձեռնությանն այժմ միացած են ևս 15 պետություն: Ուկրաինան մեր միջնորդությամբ արդեն ստացել է ավելի քան 3 միլիոն միավոր խոշոր տրամաչափի զինամթերք: Միայն 2024 թվականին դա եղել է 1,5 միլիոն արկ: Ընթացիկ տարվա ընթացքում մենք մատակարարել ենք 1 միլիոն (արկ)», - ասել է նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում