2 միլիարդ 124 միլիոն 844, 7 հազար դրամ՝ Գեղարքունիքի ճանապարհաշինական աշխատանքների համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը 2 միլիարդ 124 միլիոն 844, 7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքային, մարզային և հանրապետական նշանակության որոշ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  407 միլիոն 336,4 հազար դրամ հատկացվել է  Տ-4-63, /Հ-7/ - Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման համար։

748 միլիոն 883,6 հազար դրամ հատկացվել է  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գևորգ Զիրոյան և Սայաթ Նովա խաչմերուկից մինչև Ն. Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ ավտոճանապարհի հիմնանորոգման համար։ 

78 միլիոն 824,7 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի կենտրոնական փողոցի մի հատվածի ասֆալտապատման համար։  

889 միլիոն 800,0 հազար դրամ հատկացվել է  Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19 կիլոմետր  հատվածի միջին նորոգման համար։ 

Բոլոր նշված տեղերում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը