Եվրոպա

Գերմանիան մոտ 50,5 մլրդ եվրո է ծախսել ի աջակցություն Ուկրաինայի. DPA

1 րոպեի ընթերցում

Գերմանիան մոտ 50,5 մլրդ եվրո է ծախսել ի աջակցություն Ուկրաինայի. DPA

Գերմանիան 2022 թվականի փետրվարի վերջից ի վեր ընդհանուր առմամբ 50,5 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինայի օգնության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ֆինանսների նախարարության տվյալները:

Ընդհանուր գումարից մոտ 25 միլիարդ եվրոն ուղղվել է ուկրաինացի փախստականների ընդունմանը և տեղավորմանը, 17 միլիարդ եվրոն՝ Ուկրաինայի զինված ուժերին՝ զենքի մատակարարման և զինծառողների վերապատրատման համար, 6,7 միլիարդ եվրոն՝ քաղաքացիական աջակցությանը և 1,9 միլիարդ եվրոն՝ բյուջետային օգնությանը: Ֆինանսական բյուջետային պլանավորման համաձայն՝ մինչև 2027 թվականը Գերմանիան մտադիր է երկկողմ հիմունքներով Կիևին ցույց տալ ռազմական աջակցություն՝ տարեկան ավելի քան 8 միլիարդ եվրոյի չափով:

Օգոստոսի 25-ին չհայտարարված այցով Կիև է ժամանել Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը: Նա մտադիր է այնտեղ բանակցություններ վարել Ուկրաինայի կառավարության և Գերագույն ռադայի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում