Հայաստան

ՇՄ նախարարությունը COP-17 համաժողովի կազմակերպման համար համագործակցության է հրավիրում փորձառու կազմակերպությունների

1 րոպեի ընթերցում

ՇՄ նախարարությունը COP-17 համաժողովի կազմակերպման համար համագործակցության է հրավիրում փորձառու կազմակերպությունների

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է համագործակցության հրավեր՝ 2026 թվականին Հայաստանում կայանալիք «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17)» կազմակերպչական աշխատանքների իրականացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այս մասին հայտարարություն է տարածել։ 

նշվում է, որ հրավերը վերաբերում է փորձառու կազմակերպություններին, որոնք ունեն առնվազն 2 տարվա գործունեություն, ինչպես նաև ազգային կամ միջազգային մասշտաբով զանգվածային միջոցառումների կազմակերպման փորձ (2000+ մասնակից):

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը, ժամը 10:00-ն, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3 հասցեով։ 

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։ 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011-81-85-29, +37494559902 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում