Չինաստան

Չինաստանը հերքել է խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը հերքել է խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու մասին տեղեկությունը

Չինաստանը չի ծրագրում անվտանգության երաշխիքների շրջանակներում ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ 

Մասնավորապես, մեկնաբանելով գերմանական Welt պարբերականի հրապարակումը Ուկրաինա  Չինաստանից խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ՝ դիվանագետը նշել է․ «Համապատասխան տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական հարցում հստակ է և հետևողական»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում