Եվրոպա

Ուկրաինան և Լիտվան պայմանավորվել են հեռահար անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Լիտվան պայմանավորվել են հեռահար անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել

Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը և Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն ստորագրել են համաձայնագիր «հեռահար անօդաչու թռչող սարքերի» համատեղ արտադրություն սկսելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շմիգալը հայտնել է Telegram-ի իր ալիքում։ 

«Միասին կենտրոնանալու ենք համատեղ արտադրություն սկսելու, այդ թվում՝ հեռահար անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա։ Լիտվայում և Ուկրաինայում պաշտպանական արտադրանքի համատեղ արտադրության մասին համապատասխան մտադրության համաձայնագիրը ստորագրվել է Կիևում՝ Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեի հետ միասին», - գրել է նա։

Շմիգալի խոսքով՝ այս փաստաթուղթը կօգնի զարգացնել ուկրաինական ընկերությունները Լիտվայում և կստեղծի տեխնոլոգիաների փոխանակման հնարավորություն։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում