Սպորտ

«Կրասնոդար»-ը հաղթեց. Սպերցյանը` գոլի ու արդյունավետ փոխանցումների հեղինակ

1 րոպեի ընթերցում

«Կրասնոդար»-ը հաղթեց. Սպերցյանը` գոլի ու արդյունավետ փոխանցումների հեղինակ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց «Կրիլյա Սովետով»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կրասնոդար»-ին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 0:6 հաշվով: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը հանդիպման 13-րդ րոպեին անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածն ու դարձավ նաև արդյունավետ փոխանցումների հեղինակ խաղավարտին մոտ` 78-րդ ու 90-րդ րոպեներին:

«Կրիլյա Սովետով»-«Կրասնոդար»` 0:6:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը, որը ռուսական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնն է, գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու ունի 15 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում